AMWAY -ը հիմնադրվել է 1959 թվականին ԱՄՆ-ում։ Այն միջազգային բրենդ է, որն արտադրում է հիգիենիկ և կոսմետիկ պրոդուկտներ, կենցաղային մաքրող միջոցներ և իրեր, կենսաբանական ակտիվ սննդային հավելանյութեր: Արտադրանքները պատրաստված են կազմակերպությանը պատկանող տնտեսություններում աճեցված բարձրորակ, բնական բաղադրիչներից և չեն պարունակում թունաքիմիկատներ և քիմիական պարարտանյութեր։ Հումքը համապատասխանում է միջազգային ստանդարտների ամենախիստ պահանջներին: Ներկայացված են ինչպես վերջնական օգտագործման ապրանքատեսակներ, այնպես էլ խտանյութեր:
Դյուրին օգտագործման այս արագ և էֆֆեկտիվ նյութը նախատեսված է խոհանոցային վառարանների, ջեռոցների և կաթսաների վրայից յուղի, սննդի մնացորդների, ճարպերի և աղտոտվածության հետքերը հեռացնելու համար՝ առանց քերելու և քերծելու անհրաժեշտության։ Խիտ գելը չի պարունակում հղկող նյութեր։
Օգտագործման եղանակը՝
Վառարանների համար նախատեսված մաքրող միջոցը օգտագործելուց առաջ լավ թափահարել, տարածել վրձինով՝ ձեռքերը չվնասելու համար, այնուհետև 30 րոպե պահելուց հետո, մաքրել ամբողջ մակերեսը չոր կտորով։ Արգելված է օգտագործել ինքնամաքրման գործառույթ ունեցող վառարանների համար։ Պահել երեխաների համար անհասանելի վայրում։
Բացառապես անվնաս և բազմաֆունկցիոնալ մաքրող կոնցենտրացված հեղուկ միջոց է, որը նախատեսված է տան ցանկացած մակերես մաքրելու համար: Առանձնահատկությունները՝
Արդյունավետորեն հեռացնում է ցանկացած տեսակի կեղտ ամենատարբեր մակերևույթներից, ինչպես նաև չի թողնում բծեր և հետքեր:
Պարունակում է կոկոսի յուղ և այլ բնական ծագման բաղադրիչներ։
Եթերային յուղեր պարունակելու շնորհիվ ունի հաճելի բույր։
Անվտանգ է երեխաների սենյակների, մանկական կահույքի, խաղալիքների և այլ մանկական պարագաների մաքրման համար։
Նշված ապրանքատեսակը հնարավոր է օգտագործել բժշկական հաստատություններում, մանկական, նախադպրոցական, դպրոցական հաստատություններում։
Այն ունի BIOQUEST Formula™ պիտակը, որը վկայում է այն մասին, որ տվյալ ապրանքը անցել է մաշկաբանական հատուկ զննում, պարունակում է բացառապես բնական ծագում ունեցող բաղադրիչներ, անվնաս է մարդկանց և բնության համար։
Օգտագործման եղանակը՝
Օգտագործման համար անհրաժեշտ է դույլի մեջ 30 մլ խտանյութը լուծել 4 լիտր ջրում, կամ հեղուկի հետ մեկտեղ ձեռք բերել նաև Amway ապրանքանիշի պլասմասե ցողիչը, լցնել 450 մլ ջուր մինչև կհասնի 9/1 նշանին, այնուհետև ավելացնել ախտահանող միջոցը մինչև 500 մլ գծանշանին հասնելը, առանց պարզաջրելու լվանալ մակերեսը լուծույթով։ Նման եղանակով խտանյութը կարելի է օգտագործել ավելի երկար, քան մյուս տեսակի լվացքի միջոցները։
Պահպանման ժամկետ՝ 3 տարի։
Արտադրված է Բելգիայում։
Բազմաֆունկցիոնալ սպիտակեցնող միջոց բոլոր տեսակի կտորների համար SA8™
Այս խտանյութը հարմար է գունավոր հագուստը ցանկացած ջերմաստիճանում լվանալու համար։ Կիրառվում է ցանկացած տեսակի հագուստի դժվար անցանելի հետքերը վերացնելու համար։
Առանձնահատկությունները՝
Հեռացնում է թեյից, սուրճից, մրգերից, հյութերից, գինուց, ներկերից մնացած դժվար անցանելի հետքերը։
Պահպանում է գործվածքների գույնը, քանի որ այն չի պարունակում քլոր, ֆոսֆատներ և ներկանյութեր։
Արդյունավետ է 20–90 ° C ջերմաստիճանում:
Պարունակում է բուրումնավետ հոտեր:
Այն նաև ունի BIOQUEST Formula™ պիտակը, որը վկայում է այն մասին, որ տվյալ ապրանքը անցել է մաշկաբանական հատուկ զննում, պարունակում է բացառապես բնական ծագմում ունեցող բաղադրիչներ, անվնաս է մարդկանց և բնության համար։
Այն թույլ է տալիս հեշտությամբ հեռացնել կեղտն ու դժվար անցանելի բծերը՝ առանց նախնական մաքրելու և թրջելու։ Հիանալի միջոց է լվանալուց առաջ լվացքը արագ և արդյունավետ վերամշակելու համար։ Առանձնահատկությունները՝
Պարունակում է լուծիչների և մակերեսային խառնուրդների համադրություն՝ յուղոտ բծերը արագ հեռացնելու համար։
Կարելի է օգտագործել հաստ բաճկոնների և կաշվե իրերի նախնական մշակման համար:
Կարելի է օգտագործել մանկական հագուստ և ներքնազգեստ լվանալու համար :
Ատամի խոզանակը հիանալի կերպով մաքրում է ատամները և չի վնասում լնդերը: Այս բազմաֆունկցիոնալ ատամի խոզանակը հարմար է ձեռքին բռնելու համար, և թույլ է տալիս վստահորեն և ճշգրիտ կատարել խոզանակի բոլոր շարժումները:
Glister բերանի խոռոչի ողողման հեղուկը նվազեցնում է բերանի խոռոչի առաջացող բակտերիայի շերտը և թարմացնում է շնչառությունը, քանի որ ունի հաճելի համ և բույր։
Ատամի խոզանակի փափուկ մազմզուկները արդյունավետ կերպով մաքրում են ատամները և չեն վնասում լնդերը:
Մազմզուկների հատուկ գունավորումը օգնում է երեխաներին ատամի մածուկի օգտագործման ճիշտ քանակությունը որոշելու հարցում, իսկ խոզանակների վառ գույները օգնում են հետաքրքրություն առաջացնել երեխայի մոտ և սովորացնել բերանի խոռոչի ճիշտ խնամքին։
Բնական բաղադրիչներով հարուստ շամպուն, որը կարելի է օգտագործել երեխայի ծնունդի առաջին օրերից։ Այն նրբորեն մաքրում է երեխայի մազերն ու մաշկը՝ գլխից մինչև կրունկներ:
Առանձնահատկությունները՝
Հիպոալերգիկ է
Նախատեսված է զգայուն մաշկի համար
Հարմար է առօրյա օգտագործման համար
Չի պարունակում ներկանյութեր, պարաբեններ և սուլֆատներ, չի չորացնում երեխաների նուրբ մաշկը։
Շամպուն և կոնդիցիոներ՝ ներկված և վնասված մազերի համար SATINIQUE™